Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Զգույշ լինենք, որ ֆոնի ազդեցության տակ սխալ որոշումներ չկայացնենք

Զգույշ լինենք, որ ֆոնի ազդեցության տակ սխալ որոշումներ չկայացնենք
29.09.2025 | 12:36

Պատկերում պարույր չկա, եթե չեք հավատում, մատը դրեք գծերից մեկի վրա և հետևեք ուղղությունը։

Այս տեսողական պատրանքն առաջանում է պատկերի ֆոնի ազդեցությունը տվյալների ընկալման և պատկերացման վրա։

Այս օպտիկական պատրանքի հեղինակը այս շրջանակներն ու ֆոնը նկարել է այնպես, որ դրանք միասին դիտելով՝ ստացվում է այս ընկալման սխալը։

Քաղաքականությունն էլ այսպիսին է, ֆոնը շատ անգամ առաջացնում է սխալ ընկալում։

Զգույշ լինենք, որ ֆոնի ազդեցության տակ սխալ որոշումներ չկատարենք։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ